Քիչ առաջ ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Այս պահին ակցիայի մասնակիցները հավաքվել են ոստիկանության մոտ՝ պահանջելով ազատ արձակել նրանց:
Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում:
Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:
Այժմ նորից լարված իրավիճակ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց։ Ակտիվիստները՝ իմանալով, որ նիստն ավարտվել է և էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշումն ընդունվել է, սկսեցին լոլիկներով հարվածել ՀԾԿՀ շենքին։
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Քիչ առաջ ՀԾԿՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Բիբինի պահվածքը անհասկանալի է:
ՀԾԿՀ անդամների քվեարկությունն ընդունվեց «ամոթ» և «դավաճաններ» վանկարկումներով:
«Ցուցարարները խնդրում են՝ չթանկացնել, բայց եթե այսօր հնարավոր չէ հարցը լուծել, խնդրում ենք հետաձգել: Բիբինը չի եկել այսօր նիստին, կարող եք սպասել ևս մի օր ու խնդրում ենք քննարկում կազմակերպել»,- ասաց Վ. Մատինյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները քիչ առաջ կրկին ձվեր նետեցին ՀԾԿՀ շենքի վրա։
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական կրքերին շախ տալով` այս լրատվամիջոցները գրեցին, թե ես ասել եմ, որ ՀԷՑ-ում 24 միլիարդի պարտք է գոյացել, եւ դա մարելու համար պետք է ժողովուրդը վճարի իր գրպանից: Իմ ասածի տեսագրությունը կա:
ՀԾԿՀ նիստում իրեն բնորոշ վարքագծով այսօր աչքի ընկավ Անի Զախարյանը՝ ամեն րոպե փորձելով քաղաքական ելույթներ ունենալ: Նրա փորձերը հաջողությամբ կասեցնում էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց քիչ առաջ ակտիվիստների հետ հանդիպման եկավ ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։ Ակտիվիստները խնդրեցին նրան հետաձգել նիստը, որպեսզի իրենք ժամանակ ունենան ծանոթանալու նախագծին։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
«Բիբինը, արհամարհելով ԱԺ-ին, ու ՀԾԿՀ-ին, չի եկել, որ ես հարց տամ՝ չարչարվում է ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը, դու ընդամենը վաշխառուի նման վերցնում, վաճառում ես մեզ ու էդքան շահույթով չես բավարարվում: Ձեզ անվանում է ստախոս ու գործընթացը անվանում աննորմալ: Բա ո՞նց է ՀԾԿՀ-ն ստախոսի ներկայացրած տվյալները հիմք ընդունելու»,- այսօր ՀԾԿՀ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Հորդորում եմ պահպանել հասարակական կարգը և թուլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտելու, մեր միջոցները ներում են, որ մենք այստեղ բոլորիդ կարգի հրավիրենք, բայց, անկեղծ եմ ասում, չենք ուզում որևէ մեկիդ բաժին տանել, բայց եթե այսպես շարունակեք, ստիպված կլինենք»,- հայտարարեց Վ. Օսիպյանը:
Այսօր Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, տեղի կունենա երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը, հայտնում է vesti.ru-ն:
Երևանի Նազարբեկյան թաղամասի հ.48 անավարտ ու անտեր շենքը գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ, 1992 թվականից չունի տանիք ու կոյուղի և անձրևաջրերն ազատորեն լցվում են շենք ու քանդում նրա հիմքերը: Շենքի կոյուղու համար ծառայում է մի փոս, որը բնակիչների ջանքերով պարբերաբար դատարկվում է: Ինքներդ էլ կպատկերացնեք, թե դա ինչ հակասանիտարական վիճակ է ստեղծում բակում, որտեղ խաղում են երեխաները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ոստիկանների և ակցիայից մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների պատճառով կտրուկ վատացել է Newa.am կայքի լրագրող Աիդա Հովհաննիսյանի ինքնազգացողությունը:
ՀԾԿՀ-ը քննում է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը
Այսօր ՀԾԿՀ նիստում սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները և Հանձնաժողովի հաշվարկները: Ըստ նրա՝ ընկերությունը անցած տարի կրել է 9 մրդ դրամի վնաս, իսկ օբեյկտիվ պատճառներով ձևավորված ընդհանուր 36.7 մլրդ դրամ վնասից սակագներով դեռևս չի փոխհատուցվել 24 մլրդը, որը 3 տարվա փոխարեն որոշվել է վերադարձնել մեկ տարում: Բաղրամյանը նշեց, որ ՀԷՑ հասույթը ավելացել է 19 մլրդ դրամով, ծախսերը մոտ 300 մլն դրամով նվազել են:
«Անվտանգության հետ կապված խնդիր չկա, բայց քանի որ դատապարտյալն ինքը խնդրել է ռեժիմի փոփոխություն, ապա այդ խնդրանքը կբավարարվի, այսինքն՝ երեկ արդեն բավարարվել է, և համապատասխան տեղափոխություն կլինի»
Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիայի մասնակից ակտիվիստները նախ սկսեցին ձվերով հարվածել շենքին, այնուհետև փորձեցին ուժով մտնել շենք:
«Եթ ՀԿԾՀ-ն չի կարողանում կատարել իր ֆունկցիան և զսպել այդ թանկացումները, ուրեմն՝ թող հրաժարական տա: Թույլ չտանք, որ օտարազգի Բիբինները և նրա նմանները անարգելով մեր Ազգային ժողովը, անօրունություններ անեն և նրանց ճոխությունների պատճառով մենք պետք է այսօր վճարենք նրանց փոխարեն»:
Գույքը մաքրում են տարածքից: Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով:
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ աժիոտաժ էր, բուռն նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում:
Վտանգը նույնն է, ինչ 46-47թթ. սելավը։ Նույն բանը կարող է կրկնվել եւ դեռ ավելի վատ, որովհետեւ դրանից հետո կառավարության հատուկ պատվերով նախագիծ իրագործվեց։ Գետառից եկող ջրի մի մասը դեպի Հրազդան էր գնում:
Ապօրինի այցելություններ՝ հարազատ քեռու տուն:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սերվերային փոփոխությունների արդյունքում ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերի հասցեները փոխվել են:
«Ես դպրոց չեմ գնացել, բայց ես վաղ տարիքին բիզնեսներ եմ գնել ու վաճառել»,-խոստովանել էր Քըրքորյանը 2011թ. Bloomberg News-ին տված հարցազրույցում: Bloomberg Billionaires Index-ի տվյալով՝ հայ գործարարի կարողությունը գնահատվում է 3.6 մլրդ դոլար: