«Բիբինը պարտավոր էր հարգել առնվազն իր սպառողներին». Արմեն Ռուստամյան

Քիչ առաջ ՀԾԿՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Բիբինի պահվածքը անհասկանալի է:

Միաժամանակ նա հայտարարեց, որ Բիբինը նաև կարող էր չգալ ՀԾԿՀ նիստին, քանի որ մասնավոր ընկերության ղեկավար է. «Ներկայացրել է հայտ, մնացածը մեր գործն է, բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն մոնոպոլ է մեր երկրում, նա պարտավոր էր հանդիպել իր իսկ սպառողներին և նրանց բացատրել թանկացման պաճառները»։ Նրա համար՝ ակնհայտ է, որ անգամ հանձնաժողովը բացահայտել է բաներ, որոնք թույլ են տալիս հանձնաժողովին կարծիք կազմել, որ կառավարումը անարդյունավետ է.

«Մասնավորապես ներդրումները, որոնք այս ընթացքում կատարվել են էրենգետիկ դաշտում՝ էական փոփոխություն չեն գրանցել»: Ա. Ռուստամյանը կարծում է՝ ՀՀԿ-ն որևէ իրավական լծակ չունի Բիբինին պարտադրելու ներկայանալ հանձնաժողովի նիստին. «Բիբինը պարտավոր էր հարգել առնվազն իր սպառողներին, մամուլով են իրար հետ խոսում, ճիշտ չէ: Ինքն էլ գիտի, որ համապատասխան փաստարկներ չկան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս