Բաժիններ՝

«ՀԾԿՀ-ն գտնում է, որ բավարար հիմնավոված չեն ընկերության պահաջները»

Այսօր ՀԾԿՀ նիստում սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները և Հանձնաժողովի հաշվարկները: Ըստ նրա՝ ընկերությունը անցած տարի կրել է 9 մրդ դրամի վնաս, իսկ օբեյկտիվ պատճառներով ձևավորված ընդհանուր 36.7 մլրդ դրամ վնասից սակագներով դեռևս չի փոխհատուցվել 24 մլրդը, որը 3 տարվա փոխարեն որոշվել է վերադարձնել մեկ տարում: Բաղրամյանը նշեց, որ ՀԷՑ հասույթը ավելացել է 19 մլրդ դրամով, ծախսերը մոտ 300 մլն դրամով նվազել են:

Բաղրամյանը ներկայացրեց, որ երեկ երեկոյան ՀԷՑ-ը ներկայացրել է գրություն, որտեղ մեղադրում է ՀԾԿՀ-ին փաստացի հիմնավորումները կասկածի տակ դնելու մեջ, ընկերությունը նշում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի արտադրության փոփոխությամբ պայմանավորված 37 մլրդ լրացնելու համար ներգրավել է 8 մլրդ դրամ, որը տեղ չի գտել հաշվարկում, հայտով տոկոսագումար ներկայացրել է 2.7 մլրդ, բայց սակագնով նման բան չի սահմանված: ՀԷՑ-ը պահանջում է կորուստները 12.2%-ի փոխարեն սահմանել 12.4%: Բաղրամյանը նշեց, որ ընկերությունում միջին աշխատավարձ ներկայացրել են 240 հազար դրամ, որը չի ընդունվել, որովհետև ընդհանուր միջին ախատավարձը 179 հազար է, ոչ պետական հատվածում՝ 210 հազար դրամ, իսկ ՀԾԿՀ-ն աշխատավարձի մեծությունը ՀԷՑ-ում թողել է նույնը՝ 200 հազար դրամ:

«ՀԾԿՀ-ն գտնում է, որ բավարար հիմնավոված չեն ընկերության պահաջները»,- ասաց Գ. Բաղրամյանը:

Ներկայացնելով այլ սպառողների համար սահամանվող գները՝ Բաղրամյանը  հայտարարեց, որ բնակչության համար ՀԾԿՀ-ն առաջարկում է ցերեկային սակագին սահմանել 48.78 դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ), գիշերային սակագինը` 38.78 դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ):

Կարդացեք նաև

Նոր սակագինը կգործի օգոստոսի 1-ից:

Հավելենք, որ նիստն ընթանում է բողոքի ակցիայի մասնակիցների վանկարկումների, սուլոցների ներքո: Նրանք նաև քարեր են նետում շենքի պատուհաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս