Հովհաննես Մանուկյանը՝ Շանթ Հարությունյանի անվտանգության մասին
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը մտավախություն էր հայտնել իր անվտանգության վերաբերյալ: Իր հայտարարության մեջ վերջինս նշել էր, որ ռուսական КГБ-ն ՀՀ КГБ-ի իր գործակալների միջոցով ուզում է իրեն սպանել: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանո՞վ է ապահովված Շանթ Հարությունյանի անվտանգությունը, ասաց. «Ես կարծում եմ, որ լիարժեք ապահովված է անվտանգությունը, բայց բոլոր դեպքերում երեկ իմ վերահսկողական ծառայությունը ևս եղել է պարոն Հարությունյանի մոտ, զրուցել են, փորձել են իրավիճակը հասկանալ և ինձ զեկուցել են: Անվտանգության հետ կապված խնդիր չկա, բայց քանի որ դատապարտյալն ինքը խնդրել է ռեժիմի փոփոխություն, ապա այդ խնդրանքը կբավարարվի, այսինքն՝ երեկ արդեն բավարարվել է, և համապատասխան տեղափոխություն կլինի»: