Բաժիններ՝

Ակտիվիստները փորձում են ուժով ներս մտնել և մասնակցել ՀԿԾՀ նիստին, ոստիկանները՝ չեն թողնում

Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԿԾՀ) մուտքի մոտ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:

Նշենք նաև, որ այս պահին ՀԿԾՀ-ում տեղի է ունենում նիստ, որի ընթացքում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Այսօր վերջնական որոշում է կայացվելու, թե որքանո՞վ է թանկանալու էլեկտրաէներգիան:

akcia8

Ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել նիստը և հետաձգել հարցի քննարկումը: Նրանք դեմ են թանկացմանը և ասում են, որ պայքարելու են մինչև վերջ:

«Եթ ՀԿԾՀ-ն չի կարողանում կատարել իր ֆունկցիան և զսպել այդ թանկացումները, ուրեմն՝ թող հրաժարական տա: Թույլ չտանք, որ օտարազգի Բիբինները և նրա նմանները անարգելով մեր Ազգային ժողովը, անօրունություններ անեն և նրանց ճոխությունների պատճառով մենք պետք է այսօր վճարենք նրանց փոխարեն»:

Նրանք պահանջում են նաև, որ ՀԿԾՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը շենքից դուրս գա և հանդիպի ակցիայի մասնակիցների հետ:

Ակտիվիստները փորձում էին ուժով ներս մտնել և մասնակցել ՀԿԾՀ նիստին, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս, Ակտիվիստները կոչ են անում ոստիկաններին իերնց հետ լինել, պայքարել:

akcia hec77

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս