Բախումներ եղան ոստիկանների և ակտիվիստների միջև. ակտիվիստներից մի քանիսին բերման են ենթարկել
Այժմ նորից լարված իրավիճակ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց։ Ակտիվիստները՝ իմանալով, որ նիստն ավարտվել է և էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշումն ընդունվել է, սկսեցին լոլիկներով հարվածել ՀԾԿՀ շենքին։ Ոստիկանները շղթա կազմեցին, կրկին բախումներ եղան ոստիկանների և ակտիվիստների միջև։ Ակտիվիստներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանություն։ Այժմ էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ, պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։
Հիմա ակտիվիստները շարժվում են դեպի Ոստիկանության Կենտրոնական բաժանմունք, որտեղ բերման են ենթարկել ակտիվիստներից մի քանիսին։