Բաժիններ՝

«Բոլորին վիրավորում եք, դուրս եկեք դահլիճից… կլոունադա…». Ռոբերտ Նազարյանը՝ Անի Զախարյանին

ՀԾԿՀ նիստում իրեն բնորոշ վարքագծով այսօր աչքի ընկավ Անի Զախարյանը՝ ամեն րոպե փորձելով քաղաքական ելույթներ ունենալ: Նրա փորձերը հաջողությամբ կասեցնում էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Հերթական անգամ, երբ Անի Զախարյանը փորձեց ելույթ ունենալ, արժանացավ լրագրողների ծիծաղին, նրանց հետ լեզվակռիվ սկսեց: Ներկաներից մեկը լրագրողներին խորհուրդ տվեց դեմագոգիայի չտրվել:

«Մենք լռենք, դուք խոսեք»,- նկատեց Ռ.Նազարյանը:

ՀԾԿՀ նիստի դեմագոգիայի մասն ապահովեցին նաև ՕԵԿ-ի հեղինակած «Հայկական վերածնունդ» միության անդամներ «Հայկանդուխտ» և «Ազգային արժեքների պահպանություն» կուսակցությունները՝ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք ՀԾԿՀ-ն երբևէ որևէ օգուտ տվե՞լ է ժողովրդին:

Կարդացեք նաև

Ռ.Նազարյանը հակադարձեց, որ «Մարդկային գործոն» հաղորդմանը չի մասնակցել. «Եկել եք ստեղ արդեն շուլուխ անելու»: Նա նշեց, որ ունեցել են դեպքեր, երբ սակագնի նվազեցում են իրականացրել՝ գազի, հեռահաղորդակցության դեպքում:

Անի Զախարյանը կրկին «վրդովվեց»՝ ասելով, թե անարգում են Նազարյանին իր իսկ նիստի ժամանակ:

«Որևէ մեկն ինձ անարգե՞լ է»,- զարմացավ Նազարյանը ու բարձրացած աղմուկը փորձեց կանխել՝ սաստելով՝ լռե՛ք:

Որոշ ժամանակ անց Անի Զախարյանը կրկին միջամտեց ու հայտարարեց, թե «կլոունադա» է, թույլ են տալիս «նման երևույթներին նման երևույթներով զբաղվել»:

«Բոլորին վիրավորում եք, դուրս եկեք դահլիճից… կլոունադա…»,- զայրացավ Ռ.Նազարյանը, բայց Անի Զախարյանը ոչ միայն դուրս չգնաց, այլև ելույթ ունեցավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս