Վալերի Օսիպյան. «Չենք ուզում որևէ մեկիդ բաժին տանել, բայց եթե այսպես շարունակեք, ստիպված կլինենք»
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԿԾՀ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն հասարակական կարգը: Նա ասաց, որ ՀԿԾՀ-ն է դիմել ոստիկանությանը, որպեսզի այսօր այստեղ հասարակական կարգը պահպանեն: Վ.Օսիպյանի խոսքով՝ եթե իրենք ուզենային որևէ մեկին բաժին տանել, ապա արդեն դա արած կլինեին, բայց եթե այսպես շարունակվի իրենք ուղղակի ստիպված կլինեն դա անել:
Նա կոչ արեց ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը: Ակտիվիստները նրան խննդրեցին թույլ տալ մի քանի հոգով մտնել ՀԿԾՀ և մասնակցել այնտեղ այս պահին ընթացող նիստին, սակայն փոխոստիկանապետն ասաց, որ այնտեղ հիմա ազատ տեղեր չկան: «Հորդորում եմ պահպանել հասարակական կարգը և թուլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտելու, մեր միջոցները ներում են, որ մենք այստեղ բոլորիդ կարգի հրավիրենք, բայց, անկեղծ եմ ասում, չենք ուզում որևէ մեկիդ բաժին տանել, բայց եթե այսպես շարունակեք, ստիպված կլինենք»,- հայտարարեց Վ. Օսիպյանը: