Բաժիններ՝

Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով

Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյան առատ տեղումների, մերկասառույցի և քամու պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ձնաբքի հետևանքով բազմաթիվ ծառեր են տապալվել, մեքենաներ վնասվել: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 50 թռիչք է հետաձգվել: Մոսկվայի մարզի գրեթե հինգ տասնյակ բնակավայրերում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել:

Առաջիկա մեկ օրվա ընթացքում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև: Վտանգի «նարնջագույն» մակարդակը կպահպանվի մինչև ապրիլի 28-ի ժամը 03:00-ն: Մինչև կեսգիշեր սպասվում են մինչև 10 մմ տեղումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930