Խորհրդարանի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ հայերին դիմավորել են թուրք և ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներ, ովքեր առանձնացված բարիկադների մյուս կողմից Ցեղասպանությունը ժխտող կոչերով էին հանդես գալիս։ Նրանց ձեռքի պաստառներից ոմանց վրա գրված էր. «Այդ հայերն են, որ օգնում են Իրանին», «Հայերը ստախոսներ են», «Դադարեցրե՛ք 587 օրենքի նախագիծը», և այլն։
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
sԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մեղադրվող Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը մեղադրվում է խարդախության մեջ:
«Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը ես համարում եմ խայտառակ, տապալված ինստիտուտ: Հիմա մենք ներմուծում ենք նոր ինստիտուտ, որ կոռումպացված դատական համակարագի պայմաններում կարող է չաշխատել»,- այսօր «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ջահերով երթը վերևից տեսանկարահանել է «Դետք Forevermore»-ը: Այս հրաշալի տեսանյութի ռեժիսորը Կարեն Գալստյանն է, երաժշտության հեղինակը՝ Արման ԱՄՊ-ը, իսկ խոքերի հեղինակները՝ Համլետ Առաքելյանն ու Անուշ Ալավերդյանը:
Ապրիլի 27-ին, ժամը 10.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է գյուղ և վնասել մեղվի փեթակներ:
2015թ. ապրիլի 26-ին «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիևին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրհատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գնդակները դիպել են տների պատերին:
Այսօր ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Նեպալի երկրաշարժին ու նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ դժբախտություն է երկրաշարժը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում զոհերի հիշատակը:
Այսօր ԱԺ նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շատ են հարցումները, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդյոք կհայտարարվի՞ համաներում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է ապրիլի 18-ին Երևանում Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում մեծ արագությամբ բախվում տաքսուն, այնուհետև վրաերթի ենթարկում հետիոտնին, ով տեղում մահանում է:
Ապրիլի 27-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ՝ դատապարտվելով 1 տարվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարձակալած բնակարանում, առանց իր զուգընկերոջ իմացության, իր կողմից գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստրել է պոռնոգրաֆիկ տեսանյութ իրենց սեռական ակտի մասին, որը զետեղելով սկավառակների վրա, տարածել է այն՝ զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով:
Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 51 տան բնակիչ, 22-ամյա Գոռ Մելքոնյանը իր վարած Nissan մակնիշի 34 DT 319 համարանիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ապրիլի 27-ին երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 28-ին, 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առույգ ու կյանքով լի 101-ամյա Նեկտար Ալատուզյանը Ցեղասպանության տարիներին շատ փոքր էր ու քիչ բան է հիշում. պատմում է, թե հետո ինչ եղավ. «Մուսալեռ 6 թուրք եմ խփել, որովհետեւ շատ են հայ խփել այդ 6 թուրքը: 12-15 տարեկան էի»:
«Մենք աշխատանք ենք պահանջում, կամ էլ մեզ թող ուղարկեն այս երկրից ցանկացած տեղ, ցանկացած քրիստոնյա երկիր, կգնանք ու պատրաստ ենք, կապրենք, կաշխատենք, հայրենիք էլ փող կուղարկենք…»:
Ապրիլի 26-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը:
Ապրիլի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ, այդ թվում 5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 18 հետցնցում
ԼՂՀ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ապրիլի 23-ին, մայոր Ժիրայր Աղաջանյանի գլխավորությամբ ստորաբաժանումը կատարեց ջահերով երթ դեպի մոտակա բարձունքը։
Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշեն բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի Աղաբաբյան թիվ 23/1 հասցեի այգում ծառից կախված տղամարդու դի կա:
«Դուք ունեք տոլմա, քյաբաբ, շաուրմա, մեզ մոտ էլ նույն խոհանոցն է։ Եվ տեսեք մեր մաշկի գույնն էլ նույնն է, մենք նման ենք, դրա համար ես այստեղ ինձ լավ եմ զգում, բայց չեմ կարող չասել՝ ինձ օդանավակայանում 14 ժամ պահել են, ոստիկանները ինձ ներս չէին թողնում, քանի որ թուրքական անձնագիր ունեմ, բայց դրանից հետո, երբ արդեն քաղաք եկա, ամեն ինչ լավ էր»:
5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելը կախված է մի շարք հանգամանքներից: