Բաժիններ՝

«Պետք է փորձաքննություն լինի, հարազատները ճանաչեն, նոր միայն պարզ կլինի». Վիկտոր Քոչարյանը՝ հայկական կողմին հանձնված դիակի ինքնության մասին

Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել անհայտ կորած Արգիշտի Գաբոյանի մարմինը: «Այս պահին ես չեմ կարող ասել: Պետք է փորձաքննություն լինի, հարազատները ճանաչեն, նոր միայն պարզ կլինի»,- նշեց Քոչարյանը:

Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ապրիլի 20-ին ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։ Մինչ այս պահը հայկական կողմն ուներ մեկ անհայտ կորած՝ կապիտան Արգիշտի Գաբոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս