Բաժիններ՝

«Ինքն է, մեր էրեխեն է». Արգիշտիի հայրն ու հորեղբայրները ճանաչել են նրա դին. armtimes.com

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է». քիչ առաջ Ստեփանակերտի դիահերձարանի մոտից armtimes.com-ին հայտնել է անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը:

Հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը նշեց նաեւ, որ Արգիշտիի մարմնի վրա հրազենային վնասվածք կա: «Հիմա շտապօգնության մեքենայով Երեւան կբերեն, դատաբժշկական փորձաքննություն կարվի, կպարզվի, թե մահն ինչից է վրա հասել»,- ասաց Սեյրան Գաբոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930