Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողի հայրը մանրամասներ է պատմում. armlur.am

Ինչպես գիտենք՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ուսումնական նռնակ էր նետվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքից երեք օր անց ձերբակալվեց Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը:

Վերջինս իրավապահներին խոստովանել էր, որ ինքն է կատարել այդ արարքը: Իրավապահ համակարգին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Վերջին բուժումը նա ստացել է 2015 թվականին: Իսկ ինչու էր երիտասարդ տղան որոշել չպայթող նռնակ նետել Քոչարյանի տան ուղղությամբ:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Հովաննես Մուրադյանի մտերիմների հետ` պարզելու այս հարցի պատասխանը: Մեզ պատմեցին, որ Հովհաննեսը առողջական խնդիրներ ունի եւ մինչ ձերբակալության օրը խոսել է այն մասին, որ պաշտոնյաները ցանկանում են իրեն սպանել. «Նա ասում էր, որ ինքը գող է, իսկ իր թիկունքին օրենքով գող Դեդ Հասանն է», նույն ինքը` Ասլան Ուսոյանը, որը 2013 թվականին սպանվել է Ռուսաստանի Դաշնությունում: Հովհաննես Մուրադյանի մտերիմների խոսքով՝ վերջինս միշտ իր շրջապատում ասել է, որ իր հիվանդությունը առաջացել է բանակում:

https://www.youtube.com/watch?v=sUQdbDs3t7s

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս