Նա նաև նշեց, որ երեկ հանդիպում են ունեցել Մերի Մարգարյանի հոր հետ և նախարարն առաջարկել է, որ իրենց ներկայացուցչի հետ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին. «Հայրը մեր հանդեպ մեծ վստահություն է ցուցաբերել, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է առաջացնում»:
Բախտի բերմամբ, ամուսնուս չի դիպչել, բայց պատկերցնում ե՞ք, թե այս ամենը ինչով կարող էր ավարտվել։
Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները Հայաստանում սովորում են արագ հրաձգության հիմունքները, տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Նորմալ օրերին 2-2.5 լիտր հեղուկ է գոլորշիանում, իսկ այս օրերին հասնում է մինչև 4 լիտրի, դրա համար պետք է օրական մինչև 3 լիտր հեղուկ օգտագործել՝ ջուր, թան, կեֆիր, կարող եք ջրի հետ մեկ կտոր կիտրոն օգտագործել, կարող եք օգտագործել թեյ, չի կարելի չարաշահել շաքար և կոֆեին պարունակող հեղուկները»:
Գերման Ստերլիգովի նկատմամբ կարող են միջազգային հետախուզում հայտարարել ու ձերբակալել հայկական սահմանին, այդ պատճառով էլ նա չի շտապում վերադառնալ Ռուսաստան, հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Փաստաբանի տեղեկացմամբ, մասնավոր հարցման են ենթարկվել գործի ելքով չշահագրգռված տասից ավելի անձինք: Այնուհետև միջնորդություն է ներկայացվել հարցաքննելու նշված անձանց և պարզել Աթաջանյանի «ալիբին»:
Օգոստոսի 5-ին ժամը 11.38-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.17-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Դեպքից հետո երեխան տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, ապա վիրահատության է ենթարկվել, սակայն գիտակցության չգալով` այսօր մահացել է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից և ձեռնպահ մնալ անվստահելի աղբյուրից, առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Օգոստոսի 5-ին, ժամը 05.28-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի հարազատները հայտնվել են դրսում:
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:
Օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
ՀՀ ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս… ոչ, ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ թույլ տալ Դավիթ Սանասարյանին եւ Անդրիաս Ղուկասյանին 72 ժամ նստել Հանրապետության հրապարակի «գորգին»:
Աղվերանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը երեկ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Ժամանակին» հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադեւոսյանն է, մյուսը՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։
«Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցում ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ 50 տարի հետո Հայաստանում բնակչությունը 1 միլիոնով կրճատվելու է: Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ չի կարելի այդքան երկար ժամանակաշրջանի համար նման կանխատեսում անել:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով բժշկուհի-ակնաբույժ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով՝ հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի ջրամատակարարումը:
2015 թ. հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 9.9 հազարով կամ 11.6 %-ով և կազմել -75.5 հազար մարդ:
Մտավոր սեփականության դեմ կատարվող հանցագործություններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
Կասկածյալները հայր ու որդի էին:
Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով` սպանության փորձ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված) և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Թուրք գյուղացիները ստիպված են դաշտերում թողնել փտելու հարյուրավոր տոննա ձմերուկ, որոնք անգամ չեն կարողանում վաճառել 1 կգ-ը 3,5 ցենտով, հայտնում է TASS-ը:
Այսօր՝ օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Օհանյանին, Ռազմիկ Ղաբուլյանին և Մեսրոպ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպի Արևմտյան Հայաստան մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ այդ երկրում տիրող իրավիճակի՝ մասնավորապես, ահաբեկչական և պատերազմական գործողությունների պատճառով: