Ինքը շատ փակ, լուռ աղջիկ էր: Կխոսեինք, կասեինք՝ ոնց ես, կասեր՝ լավ ենք ու վերջ, հեռախոսը ամուսինը լսում էր: Որ առիթ էր լինում, մեր տուն կարճ ժամանակով էր գալիս, մենակ չէինք կարող իրեն տեսնել, հանդիպել, զրուցել: Մենք էլ մտածում էինք, որ երեւի խիստ ամուսին է, դրա համար է այդպես, չէինք խառնվում, ասում էինք՝ ոչինչ, թող էդպես լինի, բայց իրենք հաշտ ապրեն:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է հավանություն տալ Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությանը և դրանից բխող 2015-2016 թվականների միջոցառումների ցանկին: Հայաստանում մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հետ տարվող աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է Ոստիկանության կողմից:
Անցած տարվա արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում բավականին ուշագրավ անուններ կան:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է այդ չօգտագործված միջոցներից 60 մլն 844.5 հազար դրամն ուղղել Շիրակում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ այդ ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Կարեն Ափոյամը դժվարացել է մեկնաբանել տեղի ունեցածը, բայց ասել է, որ Անի Մաջնունյանին հանդիպել է չորս ամիս առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։
Օգոստոսի 4-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, ալիմենտար գաստրիտ» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը մի հյուրանոցային համալիրից բուժօգնության է տեղափոխել օտարերկրյա քաղաքացիներ 13-ամյա Արինա Ք.-ին, 12-ամյա Գեորգի Գ.-ին, 13-ամյա Դալիդա Կ.-ին և 11-ամյա Թամարի Գ.-ին:
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Շարուրի փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10.00-17.00:
Երևանում սպանվել է հայտնի էքստրասենս Անի Մաջնումյանը:
Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ ամիսներ առաջ սկսվել է օնկո-դիսպանսերի համար նախատեսված շենքի կառուցումը:
Էլեկտրահարված ընկերոջը թողել էր գերեզմանատանը:
Կանեփն աճեցրել էր իր օգտագործման և ծանոթներին հյուրասիրելու համար:
ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկված Սարգիս Պ-ն էլ, իր հերթին, հայտնել է, որ հիշյալ դեպքի օրը՝ նույն ժամանակահատվածում, վիճաբանության կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում վկայի միջնորդությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում չքննարկելու համար։
Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1955 թ. ծնված Միհրան Տ.-ին:
Երեք որդիների հայր, 32-ամյա Կարեն Նալթակյանի մոտ 2014թ. դեկտեմբերին հայտնաբերվել էր չարորակ ուռուցք: Նա փորձել է բուժվել Հայաստանում, սակայն այստեղ թե´ ախտորոշումը, թե´ բուժումը սխալ են իրականացվել: Կարենի վիճակը գնալով վատթարացել է: Հայաստանի բժիշկները նրան բուժել այլևս ի զորու չեն: Նրանք խորհուրդ են տալիս անհապաղ մեկնել Եվրոպա:
Հայաստանում Ռուսական կայազորային զինվորական դատարանը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը նշանակել է օգոստոսի 12-ին:
Օգոստոսի 4-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ Գևորգը ուղևորուհուց գողություն է կատարել:
«Անցած տարվա համեմատ պակասել է, բայց օրինաչափություն գտնելու, մեկնաբանելու համար երկար ժամանակ է պետք, որ երևույթը մի որոշ ժամանակաշրջան պահպանվի: Նման դեպքում, որ մի անգամ կամ երկու անգամ է կարճաժամկետ ի հայտ եկած բանի հետ կապված, դժվար է մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եգանյանը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է չարենցավանցի 20-ամյա աղջկա կողմից ավազակային հարձակման իմիտացիա ստեղծելու գործը:
Օգոստոսի 6-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քաղաքացի Արամայիս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 23-ին իր կողմից ինքնավնասում կատարելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ հիշյալ արարքը կատարել է ոստիկանության աշխատակիցների կողմից անհիմն հետապնդվելու պատճառով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի ներմուծումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Օգոստոսի 5-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նարեկացի» արվեստի միություն ապօրինի մուտք գործելով կնոջ դրամապանակից գումար գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 19 :15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատի հիվանդանոց»: