Բաժիններ՝

Հայաստանի եզդիներն այս տարի Մալաքե Թաուսը նշում են առանց երգ-երաժշտության

 Հայաստանում ապրող եզդիները նշում են իրենց Նոր տարին՝ Մալաքե Թաուսը։ Տոնի կապակցությամբ մեծ միջոցառում է կազմակերպվել Ակնալիճ գյուղում, որին բացի Հայաստանի եզդիական համայնքից մասնակցել են նաև Գերմանիայից, Ռուսաստանից, Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից ժամանած հյուրեր։

Ավանդույթի համաձայն՝ եզդիները այդ օրը գիշերը հավաքվում են և մեծ շուքով նշում տոնը, կերուխում են կազմակերպում մինչև առավոտ՝ դիմավորելով մեծ հրեշտակապետին։ Նրանից եզդիները խնդրում են խաղաղություն, առատություն և լիություն ամբողջ աշխարհին ու եզդիական համայնքին։

Լայլաֆաթի գիշերը եզդիները վառում են 366 մոմ, ինչպես նաև օդ են բարձրացնում 41 օդապարիկ, որը խորհրդանշում է եզդիական կրոնի գլխավոր մարգարե Շիխադիին և նրա 40 ընկերներին։

Հայաստանում այս միջոցառումը երկրորդ անգամ է նշվում։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով, նախատեսվում էր շատ ավելի մեծ և շքեղ միջոցառում կազմակերպել, սակայն հաշվի առնելով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը և հարգելով զոհված հայ և եզդի զինծառայողների հիշատակը՝ որոշվել է այն անցկացնել առանց երգ-երաժշտության։ Այսինքն, կանցկացվեն միայն այն կրոնական ծեսերը, որոնք պարտադիր են։

Կարդացեք նաև

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

GER_0661 GER_0682 GER_0784 GER_0802 GER_0819 GER_0836 GER_0849 GER_0853 GER_0896 GER_0928 GER_1067 GER_1091 GER_1094 GER_1109 GER_1127 GER_1140 GER_1147 GER_1196 GER_1197 GER_1228 GER_1234 GER_1246 GER_1249 GER_1256 GER_1257 GER_1299

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս