Բաժիններ՝

«Բարև Երևանի» առաջարկը Տարոն Մարգարյանին

Իհարկե, տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երևանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով:

Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 և 2 տարեկան երեխաներ:

Երևանի ավագանու փետրվարյան նիստում հաստատել ենք Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան:

Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում:

Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է:

 Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930