Նորք-Մարաշի 9-րդ փողոցը, որտեղ ԱԱԾ-ն վնասազերծել է զինված մարդկանց, այս պահին մի կողմից ամբողջությամբ փակ է. դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, որոնք արգելում են մտնել այնտեղ:
«8 ամիս ա, ինչ ապրում էին էդտեղ: Հիշում եմ, որ մի երկու անգամ, եթե չեմ սխալվում, «Գազել»-ով իրեր են տեղափոխել տուն: Իրենց հետ թաղամասի բնակիչները կապ չեն ունեցել, չենք խոսել: Մենք միշտ էլ մտածել ենք, որ արաբներ են, բայց վստահ կարող եմ ասել, որ հայերեն խոսել են իմացել, ես էդ լսել եմ: Արտառոց որևէ բան իրենցից չենք նկատել»,- պատմել է նա:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ Նորք Մարաշում հայտնաբերված և զինաթափված ահաբեկչական խմբի մեջ սփյուռքահայեր են եղել։ Բացի դա, նույն տեղեկությունների համաձայն ահաբեկչական գործողություններ նախապատրաստող հանցախումբը առնչություն ունի գործող քաղաքական ուժերից մեկի հետ։
Երևանի Նորք-Մարաշի 9-րդ փողոցը, որտեղ ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն վնասազերծել է 10 զինված մարդու, այս պահին ամբողջությամբ փակ է:
«Կառավարությունն ունի քաղաքական կամք: Քաղաքական կամքն իր դրսևորումներում տարբեր ձևերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք»,- այս մասին այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց, որոնց մեջ եղել են արտասահմանցիներ:
Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին։ Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում և ծննդալուծում։
Վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում:
Առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած սպանությունը, նախնական տեղեկություններով, կատարվել է որսորդական հրացանով։
Գագիկ Ծառուկյանն այսօր դառնում է 59 տարեկան: Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Պրահայում, ՀԱՕԿ պատվիրակությամբ` մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Կվերադառնա՞ ծննդյան օրն այստեղ նշելու, հարցրինք նրա մերձավորներից մեկին:
Ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի,որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։
Երբ դիմակավոր ավազակները տուն մտան, թոշակառու ամուսինները քնած էին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ: «Ժողովուրդը» արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել: Ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտա՞նգ է սպառնում:
Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադի Ալիզադեին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Շուկատ Ղուլամ-Նաբի Ամինզենի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին ժամը 18:00 սահմաններում ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան, որտեղ բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակօցների կողմից»:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել անառակաբարո գործողություններ կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարո՞ղ եմ մեղքերս խոստովանել Ռուս Ուղղափառ եկեղեցում և թողություն ստանալ՝ լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Բացահայտեք Հայաստանի գորգագործության հարուստ ավանդույթները և պարզեք, թե դարերի պատմություն ունեցող այս արհեստը ինչպե՞ս է վերածվել մի քանի միլիոն դոլարանոց արտադրության։ CNN-ի հատուկ ռեպորտաժը հայկական գործերի մասին:
Ոստիկանները տապալել են հաքերային հարձակումները:
44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր հետ նույն հարկի տակ բնակվող քրոջը մեղադրելով իր ամուսնալուծության պատճառ հանդիսանալու մեջ, առանձնատանը ալկոհոլ օգտագործած վիճակում, ծեծի է ենթարկել նրան և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ինչ վերաբերում է չար մարդկանց երկարակեցության ու երջանկության մասին Ձեր հարցին, ապա պետք է ասել, որ բարի մարդ չկա, բարին միայն Աստված է, և մեր այս ժամանակավոր կյանքն էլ արժևորվում է ոչ թե մարդու կյանքի օրերի երկարությամբ և բարեկեցությամբ, քանի որ ինչպես Տերն է ասում, որ մարդու համար կա մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան (տես՝ Եբր. 9: 27), այլ Աստծո Կամքի ընտրությամբ:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
«Ահագին ուշ եմ ուշքի եկել, չէի հասկանում՝ ինչ է կատարվել, միայն ճվճվում էին՝ դուրս եկեք, հեսա ավտոբուսը կպայթի։ Ու զարթնել եմ այդ իրավիճակի մեջ ու գետնին ընկած, նստարանները՝ վրաս, գիտեի, թե էլի քնած եմ։ Մեկ էլ այն եմ հիշում, որ հիվանդանոցում էի արդեն»:
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Թեմուր Ս.-ն: