Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի մասին: Մեր տեղեկություններով՝ նա Արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է` «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Վարձակալության պայմանագիրը կնքված է եղել Մարինե անունով աղջկա հետ, եթե չի սխալվում երկուսը քույրեր են եղել: Մեր հարցին, թե ինչ են իմացել՝ ինչով են զբաղվել տունը վարձակալողները, նա պատասխանեց, որ հստակ ոչինչ չեն ասել:
ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:
Ինչպես են Նորք-Մարաշի զինված խմբավորմանը վնասազերծում. tert.am
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրող Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» անվանումով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել է տեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության մասին:
Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվեն նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը:
Մասնավորապես, 168.am կայքը հրապարկել է լուսանկարներ խմբի վարձած բնակարանից, որոնցից մեկում երեւում են երկու առյուծներով նկարազարդված եռագույն բազմաթիվ փոքր դրոշներ։
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մենք չգիտենք՝ քանի հոգի են եղել, գնում, գալիս էին, բայց կոնկրետ ո՛չ տեսել ենք իրենց, ո՛չ շփվել ենք»,- այս մասին ասաց Նորք-Մարաշի բնակարանի հարևանությամբ ապրող կինը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցությունը: Հարևան կինը տանիտիրոջ հարազատներից մեկն էր: Նրա խոսքով՝ տանը բնակվողներին զենքեր բերելիս չեն նկատել, սակայն զգացել են ամեն անգամ նրանց բարձրանալ-իջնելը սանդուղքով, քանի որ աստիճանները կպած են իրենց տանը: Տանը մինչև գիշերվա ժամը 2-3-ը հիմնականում շարժ է եղել, տանից լսել են երաժշտության ձայներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Հնարավոր է, որ Նորքի առանձնատանը ԱԱԾ-ականների կողմից ձերբակալված կանանցից մեկը ակտիվիստ է, ով մասնակցել է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ե. Քոչարի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել օտարերկրացի՝ 1983 թ. ծնված Ալի Մ.-ն:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նորք-Մարաշ փողոցի տան տերը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, բնակարանը վարձակալության է հանձնել բրոկերի միջոցով: Այս մասին ասաց տանտիրոջ քույրը՝ ասաց, որ այժմ չեն կարողանում գտնել բրոկերին: Նրա խոսքով՝ քրոջ մոտ է եղել տանը բնակվողներից մեկի անձնագրի պատճենը, նա Նուբարաշենի գրանցում է ունեցել, կին է:
Ինչպես են բերման ենթարկում ենթադրյալ հանցագործներին
Նոյեմբերի 25-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին` «Աշտարակի մեծ կամուրջ»-ի մոտակայքում, հոսանքի եռաֆազ մալուխը պոկվել է և կախվել, կան վնասված մեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր Գյումրիում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում խստացված հսկողություն է իրականացվում, նույնիսկ, ըստ ականատեսների, հարակից գյուղերից դեպի Գյումրի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենաների վարորդներին ու զննել են մեքենաները, օրինակ՝ այդպես է եղել Արեւիկ գյուղի մոտակայքում: Նույն վիճակն է եղել Հոռոմի խաչմերուկում:
Վարձակալած բնակարանի սեփականատիրոջ հարազատները պատմում են, որ ձերբակալված Արթուր Վարդանյանը ներկայացել է որպես Իսպանիայի քաղաքացի, սակայն այսօր իմացել են, որ նա այլ երկրից է եղել:
Նորք-Մարաշում հանցագործներից վնասազերծված բնակարանում հայտնաբերվել է այս աղջկա լուսանկարը: Հարևանների խոսքով՝ նա նույնպես ապրել է այս բնակարանում:
«Ուրախալի է տեսնել, որ բանիմաց ու ձեռներեց անձինք օգնում են գյուղական համայնքներին տնտեսությունը զարգացնելու հարցում՝ միաժամանակ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը, – ասաց դեսպան Միլսը, – Ուրախալի է տեսնել այն օգուտները, որ այսօր քաղում են Նոր Երզնկայի բնակիչները՝ Ռուզաննային և նրա Էկոսերունդ ՀԿ-ին ցուցաբերած ֆինանսական աջակցության շնորհիվ: Սա մեկն է այն բազմաթիվ ուղիներից, որոնցով դեսպանությունը գործակցում է Հայաստանի ժողովրդի հետ տնտեսության բարելավման լուծումներ գտնելու հարցում»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստն սկսվել է մեծանուն դերասանուհու հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշակերտների և ուսուցչական կազմի հրավերով այցելել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց:
Քիչ առաջ 168.am-ին հաջողվել է լուսանկարել բնակարանը, որը վարձակալել էին ենթադրյալ հանցագործները:
Նոյեմբերի 24-ին, ժամը 23.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.41-ին Վարդաշենի անօթևանների կացարանից թունավորման նախանշաններով Էրեբունի ԲԿ է հոսպիտալացվել 1993 թ. ծնված Ջ. Վ.-ը:
Քիչ առաջ Նորք-Մարաշի այն բնակարանից, որն, ըստ ԱԱԾ-ի՝ վարձակալել են հանցախմբի անդամները, ԱԱԾ աշխատակիցները դուրս բերեցին երկու անձի, ինչպես նաև բազմաթիվ տոպրակներ: Ենթադրվում է, որ դրանում տանից առգրավված տարբեր իրեր էին:
168.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը, ով իր պնդմամբ՝ այդ տարածքում է բնակվում, հայտարարել է, որ տանը, որտեղ վնասազերծվել է հանցավոր խումբը, ապրել են հայրենադարձներ: Բնակիչներից մեկի պնդմամբ էլ՝ առհասարակ փողոցը շատ հանգիստ է եղել, և չի հիշում, որ վերջին շրջանում ոստիկաններ եղած լինեն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: