Ե՞րբ առաջին պաշտոնյան կկանգնի դատարանի առաջ. պատասխանում է Արփինե Հովհաննիսյանը

«Կառավարությունն ունի քաղաքական կամք: Քաղաքական կամքն իր դրսևորումներում տարբեր ձևերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք»,- այս մասին այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ռազմավարությունն ընդունվել է սեպտեմբերին և դրան համապատասխան միջոցառումների ծրագիրը, և մարդիկ կտեսնեն իրականացվող գործողությունները:

«Քայլերը լինելու են շատ արագ, շատ հաջորդական, տրամաբանական և շաղկապված: Դուք կտեսնեք այն քայելրը, որոնք մենք պարաստվում ենք իրականացնել: Ես չեմ կարծում, որ պետք է միանգամից այդ պահին ես ինքս ինձ իրավունք վերապահեմ գնահատական հնչեցնել այն քայլերի մասին, որոնք մենք պատրաստվում ենք անել: Դա ձեր գործն է լինելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը դիտարկելով՝ ասում են՝ ինչքան կաշառք է պետք դրանում ընդգրկվելու համար, Արփինե Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ես տարատեսակ շահարկումների, գնահատականների հետ իրականում համամիտ չեմ, որովհետև կարծում եմ, որ մենք իրականում պիտի բովանդակային քննարկում ծավալենք և փաստական կազմի վրա քննարկում ծավալենք: Տարատեսակ մարդիկ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Ամեն երևույթին այստեղ հավաքվածներիցդ յուրաքանչյուրը կարող է տարբեր մեկնաբանություններ տալ: Երբ կոնկրետ փաստերով կտեսնեք, որ խնդիրները ձեր իսկ նշած պատճառներով չեն իրականացվում, այդ ժամանակ բարձրաձայնեք, մեզ էլ քննադատեք և ասեք՝ կոնկրետ սա չեք իրականացրել: Ես ինքս էլ, լինելով այդ խորհրդի կազմում, վստահեցնում եմ ձեզ, որ դուք կտեսնեք այն քայլերը, որ մենք անելու ենք, և դուք հնարավորություն կունենաք դրանք գնահատելու»:

Հարցին, թե երբ առաջին պաշտոնյան կկանգնի դատարանի առաջ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցադրումն ինքնին ոչ այնքան ճիշտ է համարում, որովհետև առաջին չափիչը միանգամից պետք է լինի ոչ թե հասարակության լայն զանգվածների ականջներին հասանելի մի բան բարձրաձայնելը, այլ քայլերը պետք է բովանդակային լինեն.

«Եթե այդ ժամանակահատվածում կամ այդ քայելրի ճանապարհին կամ այդ քայլերն իրականացնելիս անհրաժեշտություն կլինի նաև ձեր կողմից նշված միջոցառումների, կամ դուք կտեսնք, որ այդ միջոցառումն անհրաժեշտ է, ու չիրականացվեց, այդ ժամանակ բարձրաձայնեք»:

Հարցին, թե ինչպե՞ս են հասարակությանը համոզելու, որ պայքարում են, ԱՐփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Հասարակ քաղաքացին իր մաշկի վրա է զգալու, որովհետև ինչրպես արդեն նշեցինք, այն միջոցառումները, որոնք մենք այս պահին հիմա, այստեղ իրականացնում ենք և այն միջոցառումների ծրագիրը, որը հասատել ենք, մենք իրականում ընտրել ենք այն ոլորտները, որտեղ քաղաքացին ուղղակիորեն առնչվում է պաշտոնատար անձի հետ: Եվ արագ արդյունքի համար մենք անհրաժեշտություն ունենք, որպեսզի ոլորտներում, որտեղ քաղաքացին միշտ շփվել է և տեսնել է ինչ-որ մի բան, հիմա տեսնի այլ բան: Այս ձևով պետք է լինի, ոչ թե իմ բառերով, ձեր հակառակ համոզմունքով կամ ճիշտ հակառակը՝ մեր տեսակետին համապատասխան համոզմունքով:

Քաղաքացին ինքը պիտի համոզվի: Իրականում համոզված եղեք՝ յուրաքանչյուր քաղաքացի, մտնելով ինչ-որ պետական մարմին և այնտեղից դուրս գալով, միանգամից պատկերացում է կազմում: Մՙենք աշխատելու ենք փաստերի վրա այդ պատկերացումները փոխելու ուղղությամբ»:

Դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ կան, որ խորհրդի անդամները թաթախված են կոռուպցիոն սկանդալներում, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Դուք շատ ճիշտ արտահայտություն օգտագործեցիք՝ մամուլի հրապարակումների համաձայն: Ի դեպ մամուլի հրապարակումների հետ կապված՝ որպեսզի դրանք քրեական գործ հարուցելու առիթ համարվեն, յուրաքանչյուր լրատվամիջոց և մամուլի հրապարակում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պիտի գնա պետական մարմին և համապատասխան դիմում ներկայացնի: Դրա հիման վրա կհամարվի քրեական գործ հարուցելու առիթ: Դրա պատասխանատուն արդեն իրավապահ համակարգն է և ոչ ես»:

 

Տեսանյութեր

Լրահոս