
Երևանում բացահայտված ահաբեկչական հանցախումբը կապ է ունեցել ընդդիմադիր ուժերից մեկի հետ. 1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ Նորք Մարաշում հայտնաբերված և զինաթափված ահաբեկչական խմբի մեջ սփյուռքահայեր են եղել։ Բացի դա, նույն տեղեկությունների համաձայն ահաբեկչական գործողություններ նախապատրաստող հանցախումբը առնչություն ունի գործող քաղաքական ուժերից մեկի հետ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: