Բաժիններ՝

«Նորք-Մարաշում հայտնաբերված սիրիացիները հայերեն են խոսել. «Գազել»-ով իրեր են տեղափոխել տուն». պատմում են թաղամասի բնակիչները. newsbook.am

Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչներից մեկը (վերջինիս խնդրանքով անունը չենք հրապարակում) NewsBօօk-ի հետ զրույցում հայտնել է, որ այն 10 սիրիացիները, ովքեր ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, հայերեն են խոսել: «8 ամիս ա, ինչ ապրում էին էդտեղ: Հիշում եմ, որ մի երկու անգամ, եթե չեմ սխալվում, «Գազել»-ով իրեր են տեղափոխել տուն: Իրենց հետ թաղամասի բնակիչները կապ չեն ունեցել, չենք խոսել: Մենք միշտ էլ մտածել ենք, որ արաբներ են, բայց վստահ կարող եմ ասել, որ հայերեն խոսել են իմացել, ես էդ լսել եմ: Արտառոց որևէ բան իրենցից չենք նկատել»,- պատմել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս