«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով:
Միքայել Համբարձումյանն ասաց, որ հանցախումբը ընտրել է թիրախներ՝ քաղաքական գործիչների, իշխանությունների:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացուհի, 1982 թ. ծնված Լյուդմիլա Զ.-ին, որը 2014 թ. մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Եթե դուք «ստատուս» եք գրում, ապա բնական է, որ ակնկալում եք, որ տակը կգրվի՝ «խզարեցիր», «պորտը տեղը դրեցիր», «դիմակը պատռեցիր», «սպանիր»: Քո գրությունը նախատեսված է հենց նման գնահատականի համար, եւ շատ բնական է, որ դրա ոճային ուղղվածությունը պետք է լինի «խզարելը»:
Նոյեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունում ստացված ահազանգը սովորականներից չէր: Հայտնում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:
Ժողովուրդ»-ին տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթին հաջողվեց պարզել, թե ինչ խնդիր է ունեցել Մկրտիչ Պողոսյանը «Անելիք բանկի» հետ եւ ինչու է սպանվել:
Երեկ հայտնի դարձավ, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննելու է դատավոր Հարություն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին:
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից երեքը՝ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Մեր զրույցում Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ երեքն էլ խելոք տղաներ են: Նա անձամբ ճանաչել է երեք ձերբակալվածներին, որոնք մշտապես աչքի են ընկել նորմալ պահվածքով։ «Երեքի ընտանիքն էլ սոցիալապես վատ պայմաններում է ապրում: Իրենք ընկերներ են, ազատամարտի մասնակից:
Երեւանի Նորք Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԱԱԾ-ականները ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչու են խուզարկում գրասենյակը, վստահեցրել են, թե մինչեւ ժամը 13.00-ը կավարատեն խուզարկությունը:
Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ։ Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը։ Նրա մտքերը հեռուն տանող էին, երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նախնական տեղեկություններով ուղղաթիռի մեջ եղել է 25 մարդ. 3-ը` ուղղաթիռի անձնակազմից և 22 ուղևոր:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի։
Նոյեմբերի 27-ին, ժամը 00.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 22.03-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչ` 1992 թ. ծնված Ն. Ս.-ը:
Նախօրեին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի եւ իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է:
Նոյեմբերի 27-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 10 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում:
Ինչպես ստանալ վարորդական վկայական:
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Կիևյան կամրջի տակ, կնոջ դի է հայտնաբերվել:
Ի՞նչ է նշանակում՝ լինել հոգով խոնարհ: Դա ինքնանվաստացումը չէ՞ արդյոք:
«Աստված ոչ անի, որ մեզանից որևէ մեկը, երբևիցէ առնչվի նման կորստի հետ… Այդ լուսանկարները կամ տեսանյութերը տեղադրելուց ու տարածելուց առաջ մտածեք կորստի ահավորության մասին, փորձեք ձեզ դնել նրա մոր, քրոջ, կնոջ, եղբոր, հոր տեղը, ով համացանցում տեսնում է գետնին արնաշաղախ ընկած իր սիրելի մարդուն և, ով փորձելու է հոդաբաշխ բացատրություն գտնել մահացածի մանկահասակ երեխաներին՝ աշխատանքից տուն չեկած հոր բացակայությունը ինչ որ ձևով բացատրելու վերաբերյալ:Խնդրում ենք մի արեք մի բան, որ չէիք ուզի կատարեն ձեր նկատմամբ….»:
Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից Նորք Մարաշի առանձնատներից մեկում բացահայտված հանցավոր խմբի անդամներից մեկը՝ հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանն ընդամենը 10 ամիս էր, ինչ աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում:
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Նորք-Մարաշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից մեկը՝ 22-ամյա Նելի Մինասյանը, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ է:
Որոշ եկեղեցիներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի եկեղեցին խմիչքի նկատմամբ: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ
Նոյեմբերի 26-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: