
Քրոջը մեղադրելով իր ամուսնալուծության մեջ՝ տղամարդը ծեծել է նրան, սպառնացել սպանել, եթե ոստիկաններին հայտնի դեպքի հանգամանքները

Դատարան է ուղարկվել 44-ամյա տղամարդու վերաբերյալ քրեական գործը: 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր հետ նույն հարկի տակ բնակվող քրոջը մեղադրելով իր ամուսնալուծության պատճառ հանդիսանալու մեջ, առանձնատանը ալկոհոլ օգտագործած վիճակում, ծեծի է ենթարկել նրան և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Բացի այդ՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ քրոջը մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո բազմաթիվ անգամ նրան սպառնացել է դեպքի հանգամանքները ոստիկանության աշխատակիցներին հայտնելու դեպքում նրան սպանել: Սպառնալիքն իրական համարելով` քույրը ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ իբրև տան նկուղում վայր ընկնելու հետևանքով է ստացել այդ վնասվածքները:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրնսգրքի երկու հոդվածներով: