
Թուրքիայից երկու անձ հատել են Հայաստանի սահմանը. քրեական գործը դատարանում է

2015թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Քրեական գործի նախաքննության ընթացքում «Շոքաթ Ղոլամնաբի Ամինզային մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա նախնական համաձայնության գալով Սիդիկոլլա Սանգին Մոհամմադի Ալիզադանի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին ժամը 18:00 սահմաններում ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան, որտեղ բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:
Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադի Ալիզադեին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Շուկատ Ղուլամ-Նաբի Ամինզենի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին ժամը 18:00 սահմաններում ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան, որտեղ բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակօցների կողմից»:
Գործով երկու մեղադրյալներն էլ կալանավորվել են: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկական համակարգից: Քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: