
Նորք-Մարաշում վնասազերծված բնակարանի հարևանները գիշերը ձայներ են լսել

Նորք-Մարաշի 9-րդ փողոցը, որտեղ ԱԱԾ-ն վնասազերծել է զինված մարդկանց, այս պահին մի կողմից ամբողջությամբ փակ է. դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, որոնք արգելում են մտնել այնտեղ:
Լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ լուսադեմին 5:30-ից 06:00-ի սահմաններում ձայներ են լսվել, սակայն մտածել է, թե հրավառություն է, մյուս բնակիչն էլ ասաց, որ իրեն թվացել է, թե գազի արտահոսքից ինչ-որ պայթյուն է եղել, սակայն պատուհանից նայել է և ոչինչ չի տեսել:
Հարցին, թե արտառոց ինչ-որ բան նկատե՞լ եք այս օրերին, նրանք պատասխանեցին, որ չեն նկատել:
Նրանց խոսքով՝ իրենք տեղեկություն չունեն այն բնակարանի մասին, որը վարձակալել էին այդ մարդիկ: Տեղեկություն չունեն նաև, թե ո՞ւմ է պատկանում այդ տունը:
Ի դեպ, նրանց խոսքով՝ Նորք-Մարաշի 9-րդ փողոցն ամենախաղաղ փողոցներից մեկն է: