Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր Ազատության հրապարակում պետք է ելույթ ունենար երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած համերգի շրջանակներում: Ռ. Հախվերդյանն այսօր եկավ Ազատության հրապարակ, սակայն հայտարարեց, որ ելույթ չի ունենալու, քանի որ ձեռքը վնասել է ու չի կարող նվագել ու երգել:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.50-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 12/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Հրայր Զաքարյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ բարձրացրեցին նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշից ձերբակալված անձանցից մի քանիսին: Նրանցից մի տղամարդ բացականչեց՝ «Հաղթանակ», իսկ մյուսը՝ «Մեր ժողովրդի հետ»:
Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, սեփական տներից մեկում վնասազերծել էին զինված մի քանի անձանց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նոր Խարբերդի 1-ին փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանն այսօր չի հրապարակել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը վերսկսելու մասին, մասնակից դարձնելու հայտարարություն տված անձին:
Ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Ինքը հրաշք մարդ է, ոչ մի վատ բան երբեք արած չկա ինքը: Ոչ գողություն էր սիրում. երբ լսում էր մեկը մյուսից գողություն է արել, շատ վատ էր տանում: Ինքն ավելի շատ զինվորների համար էր մտածում»,- ասում է Նելլիի մայրը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ միասին նախօրեին այցելել է շրջանի Հաթերք համայնք:
«Այո», «Ոչ»՝ «Ուտես տանձի պոչ». համացանցում նոր տեսահոլովակ է հայտնվել: Հեղինակային իրավունքը՝ ֆեյսբուքյան օգտատեր «Անկախ Հայաստան և ընկերներ» Band-ի:
ԱԱԾ կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Այսա Մկրտչյանը կալանավորվել է: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել է երկու ամսով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արա Խ.-ի:
Հայաստանում զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազորերի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Վերջինս հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
Նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ:
Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց էլեկտրական երկսակագնային հաշվիչների խնդրից. «950 հազար աբոնենտ ունենք, որոնց 1/3-րդն ունի երկսակագնային հաշվիչ, այդ հաշվիչների ժամացույցները շեղված են, ինչը նշանակում է, որ սպառողը գիշերը ևս վճարում է ցերեկային սակագնով»:
Նոյեմբերի 27-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:
Արթուր Վարդանյանը, ով ըստ ԱԱԾ-ի՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, քիչ առաջ կալանավորվեց: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ:
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Նորք-Մարաշից ձերբակալված անձանցից մի քանիսը քիչ առաջ ներկայացվել են Երևանի Կենտրոն Նոր-Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանում քննարկվելու է նրանց կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1962 թ. ծնված Մելսիկ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ժամը 19-ին Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, ինչի հետևանքով Մ. Գրիգորյանը տեղում մահացել է:
Արթուր Եղազարյանը նրանցից ամենաերիտասարդն է՝ 34 տարեկան, և միակ բարձրագույն կրթություն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երևանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել, վերադարձել է գյուղ և զբաղվել այգեգործությամբ: Նրանց տան բակում հավաքվել են 20-ի մոտ համագյուղացիներ՝ կանայք տանն են, տղամարդիկ՝ բակում: Արթուրի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:
Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:
Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 5.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա մի կին և հայտնել, որ Արտաշիսյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հաճախորդը գողացել է իր գումարը:
Թե որքանով է Նորք-Մարաշում օրերս վնասազերծված զինված խումբը կապված «Իսլամական պետության» հետ, դեռ պարզ չէ, բայց այդ վարկածը քննության է առնվում ԱԱԾ-ի կողմից:
Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ եղած տեղեկատվությամբ՝ Արթուրը ոչ մի կուսակցության չի հարել, նրա միակ կուսակցությունը եղել է Հայաստանը, իսկ կուսակցական անդամները եղել են հայերը
«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: