Բաժիններ՝

Կրակոցներ և սպանություն Երևանում. դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան ոստիկաններ. պարզվում է սպանվածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները. shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Վարդանանց 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանվածը «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: 2_640x360 3_640x360

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս