
Ջուր հավաքեք

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`
- ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 01.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի ջրամատակարարումը:
- նոյեմբերի 25-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: