«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015 թ. նոյեմբերի 29-ին պատրաստակամություն է հայտնել համագործակցելու իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով, ուստի նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար իրավապահպան մարմիններին առաջարկել է հանդիպել մինչև դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:
Նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։
Օրեր առաջ սահմանապահ զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Ըստ ահազանգի՝ տեղի է ունեցել ինքնասպանություն։
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Չնայած վերջին տարիներին գրանցված և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ:
Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ մի քանի ժամով Հայաստանում է եղել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԴ պաշտպանության նախարարի այցի նպատակներն այժմ պարզ չեն: ՀՀ պաշտպանության նախարարությունից այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց: ՌԴ պաշտպանության նախարարության կայքում այդ մասին տեղեկություններ չգտանք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ:
Ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում գողության վերաբերյալ հնչած ահազանգը հյուրանոցներից մեկի անվտանգության ծառայությունից էր:
Նոյեմբերի 30-ին, ժամը 02.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է ավտոտնակ:
«Փառապանծ ազատամարտիկների» միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ցավում է, որ մինչ օրս Հայաստանի քաղաքական եւ հասարակական էլիտայի կողմից չեն հնչել դատապարտող հայտարարություններ տեռորիստ Թուրքիայի կողմից խոցված ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի, ուղղաթիռի, ռուս օդաչուի և զինվորականի դաժան սպանության փաստի վերաբերյալ, այն էլ այն դեպքում, երբ շուրջ 1 շաբաթ է Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական էլիտան խոսում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք ընդունելու, նաեւ 1921 թվականին Կարսի պայմանագիրը չեղարկելու մասին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ թաղամասի 4-րդ մուտքի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, քաղաքացին չի արձաքանքում:
Նոյեմբերի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով և նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաև կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում:
Դեկտեմբերի 01-ին, 02-ի երեկոյան ժամերին, 03-04-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 02-ի ցերեկը, 05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 29-ին, ժամը 23.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրան Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Ժիրայր Սէֆիլյանի մամուլի ասուլիսը:
«Այդ խմբի ձերբակալության դեպքը՝ գոնե մինչև ժամը 12:00-ն, Ոստիկանության հայտարարությունը, անըմբռնելի էր, ու դա հիմնական պատճառն էր, որ հանրությունը կասկածանքով վերաբերվեց, ու այդ կասկածանքը շարունակվեց, քանի որ տեղեկատվությունը տարածվել էր ոչ պաշտոնական աղբյուրից»:
«Մի մասն ասում էր՝ թատրոն էր, բեմականացում էր, կարող էր և նման բան լինել, որ աշխարհին ցույց տան, որ անվտանգություն կա Հայաստանում»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Թաթիկ Օ.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 161 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (կողոպուտ, հետաքննության մարմինների քննությունից թաքնվող մեղադրյալ):
Գավառի տղամարդիկ շուկայի մոտ հավաքված կանանց հետ քննարկումեն, թե ինչ է հայրական ապտակը, դաստիարակչական ապտակը՝ ասելով, թե դա բռնություն չէ:
Նոյեմբերի 29-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: