Բաժիններ՝

Հայաստանում կներդրվի հաշմանդամության սահմանման նոր մոդել

«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են, եւ նրանց հետ տարվող աշխատանքը պետք է շարունակական լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

«Նրանց մասին չպետք է մոռանալ, այլ անհրաժեշտ է կատարել կարիքների գնահատում եւ մատուցել համապատասխան ծառայություններ: Այժմ մենք գտնվում ենք մի շատ կարեւոր գործընթացում. դա բարեփոխումների նախապատրաստման գործընթացն է: Խոսքը Ֆունկցիաների միջազգային դասակարգման /ՖՄԴ/ հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումն է Հայաստանում, որի նպատակն է գնահատել քաղաքացիների իրական կարիքները`ըստ այդմ սահմանելով համապատասխան ծառայություններ: Բարեփոխումների արդյունքում մենք նախատեսում ենք ծառայություն ստացողների ավելի մեծ շրջանակի ներգրավվածություն»,- ասաց Արմեն Սողոյանը:

Նա տեղեկացրեց, որ նոր մոդելի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2017-ին, իսկ այս տարվա հոկտեմբերի 20-21-ին Հայաստանում կանցկացվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարմանն ընդառաջ» միջազգային գիտաժողովը Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության եւ այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ` միտված բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանը:

Նա նաեւ հստակեցրեց, որ չկա ինչ-որ կոնկրետ հիվանդություն, ըստ որի անձը կարող է ճանաչվել հաշմանդամ. այն կախված է տվյալ հիվանդության ծանրության աստիճանից. արդյոք կա՞ ֆունկցիայի խանգարում, եւ թե այն կբերի կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս