Վրաստանում Հայաստան եկող գազամուղի պայթեցման նախապատրաստման գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման ﬕջոց է ընտրվել կալանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստան եկող գազամուղի պայթեցման նախապատրաստման գործով անցնող մեղադրյալների նկատմամբ որպես խափանման ﬕջոց է ընտրել կալանքը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Գործով նախնական դատական լսումները նախանշված են հոկտեմբերի 10-ին` ժ. 15:00-ին:
Երեկ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը: Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը, կալանավորվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել էին Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:

Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ինչպես նաև հանցագործության մասին չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ-ն:

Տեսանյութեր

Լրահոս