Ուկրաինայի բնակիչների միայն 38 տոկոսն է իր երկիրը լիովին անկախ համարում. հարցախույզ

Ուկրաինայի քաղաքացիների սոսկ 38 տոկոսն Է Ուկրաինան իրոք անկախ պետություն համարել, մինչդեռ երկրի բնակիչների կեսը հակառակ կարծիքն է հայտնել: Այս մասին են վկայում Ուկրաինայի անկախության հռչակման 25-ամյակի առթիվ Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կատարած հարցման տվյալները:

«Քաղաքացիների մեծ մասն Ուկրաինան իրոք անկախ պետություն չի համարում. 2016 թվականին իր երկրի իսկական անկախության հարցում համոզված է 38 տոկոսը, հակառակ կարծիքին է 49 տոկոսը: 2001 թվականից ի վեր (երբ առաջին անգամ դրվեց այս հարցը) ամբողջ ընթացքում միայն 2005 թվականին է, որ քաղաքացիների մեծ մասն Ուկրաինան համարել է իրոք անկախ (49 տոկոս 37-ի դիմաց)»,- ասված է հաղորդագության մեջ:

Օգոստոսի 24-ին Ուկրաինան կնշի անկախության հռչակման 25 տարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Տեսանյութեր

Լրահոս