Ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում Թուրքիան 7-րդն է

«TasteAtlas» միջազգային առցանց հարթակը, որը զբաղվում է ազգային խոհանոցների, ավանդական ուտեստների և ռեստորանների ուսումնասիրությամբ հրապարակել է «Աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող 100 երկրների ցանկը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առաջին տեղում իտալական խոհանոցն է, երկրորդ տեղում՝ հունականը, իսկ երրորդ տեղում՝ պերուական խոհանոցը։ Ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան։

Աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում Թուրքիան 7-րդն է։ Թուրքական խոհանոցում որպես լավագույն ուտեստներ են առանձնացվել Գազիանթեփի պիստակը, փիլիչ թոփքափն, որը հավից պատրաստված ուտեստ է, դյոները շաուրմա և տապակած կաղամարը։ Նշվել է, որ թուրքական խոհանցում հատուկ տեղ է զբաղեցնում թուրքական նախաճաշը։

Ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում Հայաստանը 87-րդն է, Վրաստանը՝ 21-րդը, Ռուսաստանը՝ 28-րդը, իսկ Ադրբեջանը՝ 67-րդը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031