Թուրքիայում ավտոմեքենաների վրայից հանում են FG տառերով պետական համարանիշները, քանի որ դրանք Ֆեթուլլահ Գյուլենի անվան սկզբնատառերն են

Երկուշաբթի օրվանից Թուրքիայի պետավտոտեսչությունը սկսել է ավտոմեքենաների վրայից հանել FG տառերով պետական համարանիշները, որոնք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան սկզբնատառերն են, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ FG տառերով ավտոհամարանիշները Թուրքիայում սկսել են գործածության մեջ դրվել 2014 թվականից:

Որոշումը վերաբերվում է ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ պետական ծառայողներին պատկանող տրանսպորտային միջոցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031