Կապավորները ռուսական ռազմակայանի հրամանատարությանը կապով կապահովեն Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կապի զորքերի զինծառայողների ճամբարային հավաքը «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Մեկ ամսվա ընթացքում կապավոր զինվորականները զորամիավորման վարչությանն անընդհատ կապով կապահովեն լեռնային պայմաններում:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դաշտային պարապմունքներում ներգրավված են 300 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան-10» անօդաչու թռչող համալիրներ-վերահաղորդիչներ:

«Գրանատ» անօդաչու թռչող ապարատների ներգրավմամբ պարապմունքները կապի ստորաբաժանումներն սկսել են կտրտված լեռնային-ժայռոտ տեղանքում 100 եւ 300 կիլոմետր երթով՝ շարժման ընթացքում մշակելով հրամանատարական կետերի ու շտաբների կապով ապահովման հատուկ ներանցումներ:

«Ուսումնական միջոցառումների հիմնական խնդիրը կապի համակարգի կայունության ստուգումն Է, ինչպես նաեւ զորամասի շտաբը ռազմական օկրուգի շտաբի եւ դաշտային հրամանատարական կետերի հետ անխափան կապով ապահովումը»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս