Բաժիններ՝

Ավտովթար՝ Մարտունի-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Օգոստոսի 23-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 TV 957 (վարորդ՝ Գ. Մ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 34 VM 063 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031