«ԶՈւ-ԶՈւ» ընկերության մենեջերներից մեկը՝ 33-ամյա մի տղամարդ, փորձել է ինքնասպան լինել պարտքերի պատճառով։
Ինչպե՞ս են հաշվում նորածնի քառասունքը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող խաղասրահներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար։
Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն:
Ոստիկանություն բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանն ու Սմբատ Բարսեղյանը քիչ առաջ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ նրանց բերման էին ենթարկել Ազատության հրապարակից:
Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:
Ազատության հրապարակից այսօր բերման են ենթարկվել Գևորգ Սաֆարյանն ու Միքայել Նահապետյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ նրանք «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները չկատարելու կասկածանքով բերվել են ոստիկանություն:
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները հայտարարել են ԵՄ երկրների ու մի շարք այլ երկրների քաղաքացիների համար առանց այցագրի (վիզայի) մուտքի կանոնների խստացման մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերի միջոցով տարածված տեղեկությունը այն մասին, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության հրահանգով է դադարեցվել երթևեկությունը ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը գտնվում է ոստիկանության բաժնում է:
Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը 168.am-ին հայտնեց, որ մոտ կես ժամ առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նահապետյանին:
Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Չնայած Երևանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիմումը, բայց նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հիմնվելով «մշակույթի նախարարի նամակում բերված չակերտավոր հիմնավորումների վրա՝ ընդամենը ասվում է, որ դա մշակույթի հուշարձան է, և այդտեղ վրաններ ու շարժական զուգարաններ տեղադրելը կարող է հուշարձանին վնասել»:
Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը դիրքավորվում է: Մանրամասները 1in.am-ի տեսանյութում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Գաբրիել Մ.-ն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի (Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հարցաքննվեցին գործով երկու վկաներ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 23 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Աննա Յու.-ին,:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները.
Դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Դավիդ Ա.-ին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Միկա» մարզադաշտի հետնամասում այրվում է վագոն-տնակ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:
Դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք:
Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների ներկրումը կարգելվի, սակայն սահմանափակումները կգործեն միայն մի քանի շաբաթ անց: Այս մասին երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած կառավարության նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Երեկ 16:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ճաշարանին հարակից արտաքնոցում հայտնաբերվելէ դատատարտյալ, 1984թ. ծնված Ռոբերտ Գրիգորյանի դին: