Ողբերգական ավտովթար Լոռիում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Լոռու մարզում այսօր ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հարակից տարածքում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 816 համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս՝ կորցրել է կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել մայթեզրի երկաթյա ձողերի և դեղատան պատի արանքում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով, Լ. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 71-ամյա Ռոբերտ Թաթոյանը և 55-ամյա Սեյրան Պեպանյանը դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ս. Պեպանյանը հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 8945c6dd35b820d14e9036ebb9332f44_640x420 ccf41f83836799387dd2fbc0bde90c59_640x420 ee14ba3528987ff036468b9cb0bd43a8_640x420

Տեսանյութեր

Լրահոս