2015թ. սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
Շատ կարևոր է սեռական դաստիրակաության հիմքը դնել անձի ձևավորման և զարգացման դեռ վաղ հասակաից, որպեսզի հետագայում խուսափենք անտեղյակության հետևանքով ծագող անցանկալի հետևանքներից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր եղել են սահմանամերձ գյուղերում:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցարդում արեց, թե ինչո՞ւ է հայ ընտանիքը բնորոշվում որպես «բազմացման հիմք»:
«Այո մենք ուեննք կարգապահական խնդիր, ունենք տարբեր ոճերի մոտեցում, դա նաև մեր ուժն է, իմ կարծիքով՝ կար տարընթերցում վարչության որոշմանը: Ես կարծում եմ, որ ոճերի տարբերություն է, բայց, այո, մենք ազատական ուժ ենք, ունենք գաղափարների ներքին մրցակցություն, կածում եմ՝ դա մեր առավելությունն է, բայց մենք ունենք նաև կարգապահական խնդիր ու պետք է լուծենք դա»:
Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ. տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 02.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Կայանավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Ստորև ներկայացնում ենք Նախագծի 7-րդ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») գլխի վերաբերյալ դիտարկումները:
Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրով և Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենային, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):
Ես եթե լինեի երկրի ղեկավարի փոխարեն, ես պաշտոնապես եւ անհապաղ հանդես կգայի հայտարարությամբ, կհրավիրեի համապատասխան մարմինների ուշադրությունը, Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ քննարկում կհրավիրեի: Պետք է դատապարտել եւ ձեռնարկել կտրուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ նախագահ Ալիեւին միջազգային ռազմական տրիբունալին հանձնելը:
Համագյուղացիներից մեկի «ՎԱԶ-2106»-ում թմրամիջոց հայտնաբերվեց: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Թերթի տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել:
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակոծությունից 4 անձ է վիրավորվել:
Պսակադրությունը կկայանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում:
Ասում են անգամ, որ երբ Արթուր Ղազարյանին բուժմասից ինչ-որ տեղ են տեղափոխում, այդ պահին շարժը ՔԿՀ-ում կանգնեցնում են։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո, ինչպես հայտնի է, բերդում և գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան:
Գիշերը կոտրել էր երկու «Օպել»-ների ապակիներն ու գողություն կատարել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Լուսանկարվելու իսկական «մանյակ» է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նման է ակնոցավոր գերազանցիկի, որին ուսուցիչները միշտ առաջին շարքում են կանգնեցնում: Միայն թե այստեղ կանգնեցնողը հենց ինքն է՝ Սերգո Կարապետյանը: Նրա պատկերը դրոմշված է լրահոսի բոլոր մասերում: Մեկ դաշտում է՝ գյուղացու կողքին, մեկ իր սեղանի մոտ նստած ճառ է ասում, մեկ՝ մարզերի ներկայացուցիչներով շրջապատված ինչ-որ ելույթ է ունենում, եւ բոլորն ուշադիր եւ բերանները բաց լսում են:
24-ամյա երիտասարդը մեղադրվում է 16 տարի չլրացած կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Նա` հանդիսանալով անհատձեռնարկատեր, իրենց կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք, քննությամբ չպարզված պայմաններում, 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` դեպքի վայրի զննության ընթացքում:
Աշխարհում այսօրվա դրությամբ կա 485 «օրենքով գող»: Նրանցից 276-ը Վրաստանից է, պնդում է «Պրայմ Կրայմ» պորտալը:
Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի ճանապարհին վիճաբանություն է:
Այսօր` սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Մարալիկ քաղաքի կոյուղատար համակարգը, ըստ բնակիչների, վթարված է դեռ 1980-ականներից: Սա Շիրակի մարզի երրորդ քաղաքում լուրջ խնդիր է համարվում: Բնակիչները դժգոհում են ոչ միայն սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունից, այլեւ` կոյուղատար համակարգի խոտանների վերացման ծախսատար աշխատանքից:
Մ. Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ այդ ստուգումների ընթացքում ջարդել են իրենց ասոցիացիայի ավտոմեքենայի պատուհանի ապակին, բայց նա հրաժարվեց նաև պատասխանել, թե դա կոնկրետ որ սուպերմարկետի մոտ է եղել:
Ջրաձորում ևս անօթևանության խնդիրը դեռևս լուծված չէ: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ գյուղի տները դարձել են վթարային:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնել են, որ ժամը 20.30-ի սահմաններից, շուրջ կես ժամ, Բաղանիսը գնդակոծվում է: