«Արձագանքի» Եղիշե Պետրոսյանի որդին «քցում» է իր աշխատողներին՝ հրաժարվելով վճարել աշխատավարձը. news.am
Մանկական ժամանցի նոր ձեւաչափ առաջարկող ETTO KIDS-մանկական զարգացման եւ ժամանցի կենտրոնը առաջին հայացքից խոստումնալից է, թվում է՝ մանուկների զարգացմանը նպաստող այս կենտրոնում այլ չափանիշներ են գործում գործատուի համար, սակայն գործատուն աշխատակիցների նկատմամբ այլ մոտեցում է որդեգրել։ Երեւանի բնակիչ Մանե Հակոբյանը մեկ ամսից ավելի աշխատել է Շենգավիթ համայնքում գտնվող ETTO kids մանկական ժամանցի եւ զարգացման կենտրոնում, սակայն առ այսօր աշխատավարձը՝ 80.000 դրամ, չի ստացել. տնօրենը հրաժարվում է վճարել եւ աշխատանքից արդեն իսկ հեռացրել է Մանեին:
Տուժած քաղաքացին մանրամասներ է պատմում. «Մայիսի 16-ից երկու շաբաթ փորձաշրջան եմ անցել: Տնօրենը խոստացավ հունիսի 1-ից աշխատանքի ընդունել եւ գրանցել: Հունիսի սկզբին մոտեցա տնօրենին` հասկանալու համար, թե արդյոք փորձաշրջանն անցել եմ: Տնօրենը` Արտյոմն, ասաց, որ ընդունվել եմ, հունիսի վերջին կստանամ աշխատավարձիս կեսը, հետո հուլիսի մինչեւ 5-ը` երկրորդ մասը, այդ ընթացքում էլ ինձ կգրանցի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Մանեն:
Կենտրոնի տնօրինությունը, սակայն, խոստումը չի կատարում. Մանեին ոչ միայն չեն գրանցում, այլեւ չեն վճարում: Մանեի պատմելով՝ տնօրենը խոստանում է աշխատավարձը վճարել ամենաուշը հուլիսի 10-ին: «Այս ընթացքում մեզ մոտից մի աղջկա առանց վճարելու աշխատանքից հեռացնում են: Ես մոտեցա տնօրենին` իմանալու, թե երբ է գրանցելու ինձ եւ աշխատավարձս վճարելու: Արտյոմն սկսեց գոռգոռալ, թե անընդհատ գալիս, փող ես ուզում… հետո էլ թե աշխատանքից հեռացված ես: Վեճի ժամանակ ընկերս է զանգում եւ իմանալով խնդրի մասին գալիս է սրճարան եւ տնօրենին հանգիստ տոնով հարցնում, թե երբ ես վճարելու Մանեի գումարը: Արտյոմի կինն անմիջապես ոստիկանություն է կանչում եւ հաղորդում են տալիս, թե իբր ընկերս հարվածել է Արտյոմին, հայհոյել նրա կնոջը, սակայն նման բան չի եղել»,- շարունակում է Մանեն:
Մանեն հուլիսի 10-ին էլ է զանգահարում Արտյոմին աշխատավարձի համար: Նա զանգերին չի պատասխանել, փոխարենը նրա կինը Մանեի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե իրենք նման աշխատող երբեք չեն ունեցել. «Ես նկարներ ունեմ այդ կենտրոնում աշխատելու ընթացքում, մյուս աշխատողներն ինձ տեսել են, կարող են հաստատել», -մեզ հետ զրույցում ասաց Մանեն:
Մանրամասներն՝ այստեղ