CNN-ը Հայաստանը դասել է լավագույն գինեգործական ուղղությունների շարքում

Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ:

Գինու արժևորումը բարձր մակարդակի վրա է և հանգեցրել է գինեգործական երթուղիների առաջացմանն այն բանից հետո, ինչ Գերմանիան 1935 թվականին բացել է իր սեփական Վայնշտրասեն (Գինու երթուղին):

Այսօր գինեգործական երթուղիներն ու տուրերը ավելի հիասքանչ են, քան երբևէ` կարևորից (Բորդո) և գեղարվեստականից (Քեյփ Թաուն) մինչև պատմականն (Հայաստան) ու անսպասելին (Բրազիլիա)»,-  գրում է պարբերականը` ներկայացնելով 15 լավագույն գինեգործական երթուղիները:

Ավստրալիայից, ԱՄՆ-ի Կալիֆորնիայից, Պորտուգալիայից, Հարավային Աֆրիկայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից հետո պարբերականն անցում է կատարում դեպի Հայաստան`Վայոց ձոր:

«Համաձայն Աստվածաշնչի` Հայաստանն աշխարհում գինու արտադրության առաջին տարածաշրջանն է, քանի որ այն Արարատ լեռան լանջերին է, որտեղ Նոյը ջրհեղեղից հետո տնկեց առաջին որթը:

Հնագետները համաձայնում են, որ ոչ վաղ անցյալում այստեղ հայտնաբերվել է 6100 տարվա հնության գինեգործարան:

Տեղական Արենիի բազմազանությունը դարեր շարունակ մնացել է անփոփոխ` շնորհիվ բարձր դիմացկունության: Վայոց ձորն այն տարածաշրջանն է, որտեղ գինու արարմանը նպաստում է տարեկան 300 արևոտ օրը:

Ամենաշատ կազմակերպվող տուրերն արվում են այն տարածքներում, որտեղ կա աննման կարմիր Areni Noir-ը, որն էլ 2012 թվականին Հայաստանը դրեց միջազգային գինեգործական քարտեզի վրա»,- նշում է CNN-ը:

hayastan (12) hayastan (11) hayastan (10) hayastan (9) hayastan (7) hayastan (6) hayastan (5) hayastan (3) hayastan (2) hayastan (1) hayastan (8)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031