Գերմանացի զբոսաշրջիկները Թուրքիա չեն այցելում

Թուրքիայում ահաբեկչությունների մշտական վտանգի առկայությամբ պայմանավորված ամառային հանգստի այս շրջանում գերմանացիների մեծամասնությունը թուրքական հանգստավայրերի փոխարեն նախընտրում է մեկնել Իսպանիա: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ վերջին շրջանում դեպի Թուրքիա ուղևորվել ցանկացող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ է դարձել հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակ են: Կատարված ահաբեկչության պատասխանատվո ւթյունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

Տեսանյութեր

Լրահոս