Ովքեր են Արմեն Մուրադյանի կնոջը 25 000 դոլար նվիրել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ իր ընտանիքը նվիրատվություն է ստացել իր կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող հարազատներից: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կնոջ ամբողջ ընտանիքը 1995թ. բնակվում է ԱՄՆ-ում:

«Կարծում եմ՝ սա կապված է զուտ ընտանեկան խնդրի հետ, որ ամբողջ ընտանիքն ապրում է այնտեղ և տարեկան մեկ անգամ կարող են իրենց հարազատին նաև օգտակար լինել և շնորհավորել նրա առիթները՝ և՛ ծննդյան օրը, և՛ ընդունելություները»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ իր դուստրն այս տարի ավարտել է համալսարանը, մյուս երեխան՝ ընդունվել է համալսարան, իսկ երորրդը՝ ընդունվել է դպրոց:

Նրա կարծիքով՝ այստեղ օրենքի հետ կապված խնդիր չկա:

Հիշեցնենք, որ Բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողում ներկայացված հայտարարագրերի համաձայն, Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը, 2014 և 2015 թվականներին ընդհանուր առմամբ 25 հազար ԱՄՆ դոլար նվրատվություն է ստացել:

Տեսանյութեր

Լրահոս