
ԵՄ հանձնակատարը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատում է ակնկալում մինչև հոկտեմբեր

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացում է ՏԱՍՍ-ը:
Հանը նման հայտարարություն է արել վրացական Բաթում քաղաքում «Վրաստանի եվրոպական ուղին. Կայունության, զարգացման և բազմազանության միությունը» խորագրով միջազգային համաժողովի բացման ժամանակ:
ԵՄ հանձնակատարը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրամիության խորհրդին երաշխավորել էր հրատապ կարգով քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավորությունը: