Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34232 քաղաքացի:
Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան` ժամը 07.50-ին արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ: Մեկնարկում է հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքը, որը հնարավորություն կտա Հայաստանին ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ, ինչպես նաև՝ դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի 33-րդ անդամը: Խորհրդակցությանը նախարար Ա. Երիցյանին ներկայացվեց «տուժած» երկրում ստեղծված իրավիճակը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Կան ձերբակալվածներ: Հստակեցվում է մեղավոր անձանց շրջանակը:
Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը, վարելով Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՕ 075 համարանիշի ավտոմեքենան, Ծաղկաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել առվակի մեջ, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Ըստ բժշկի հայտարարության՝ նրանցից մեկը գտնվում է ծանր կայուն, իսկ մյուսը՝ միջին ծանր վիճակում և ի վիճակի չեն կատարվածի վերաբերյալ այս պահին տեղեկություններ հայտնել:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ եղբայրական ժողովրդին` Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում:
Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը:
Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունից է, Հայաստան էր վերադարձել՝ ծառայության մեկնելու նպատակով:
Էջմիածին քաղաքում ամեն տեղ չէ, որ վարորդնեոը կարող են մեքենաները կայանել։ Հատկապես կենտրոնում, որտեղ կայանման իրավունք ունեն բացառապես գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները։
Կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, և լաբորոսկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ։ Դ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանը, նախորդ տարի 29 մլն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել: Միեւնույն ժամանակ Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 մլն դրամ: Մարինե Մկրտումյանը, դատելով, հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 մլն արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան գումար չուներ:
Վերին Լարսի սահմանային անցակետում գոյացել է բազմակիլոմետրանոց խցանում: Հայաստանից մոտ 150 ծանր բեռնատար մեքենա կանգնած է տարանցիկ մաքսազերծման հերթում:
NEWS.am-ի տեղեկություններով` ադրբեջանական կողմը արդեն մի քանի ժամ գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամեձ Այգեպար և Չինարի գյուղերը:
Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ընտրված դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է: Սուրիկ Խաչատրյանը պարզաբանել էր, որ Արմեն Հարությունյանն իր «դվայուրդնի» քրոջ տղան է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարդաքարում նոր դպրոց կկառուցվի: Տարիներ շարունակ դասերն անցկացվել են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում հարմարեցված դասասենյակներում:
Օգոստոսի 30-ին, ժամը 02.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Պետրոս Շ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվահեծերի կափարիչները գողացել են:
RBC Daily-ն հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի նոր շենքի շինարարությանը:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ:
Սեպտեմբերի 17.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի 1-ին փողոցի թիվ 185 տան մոտակայքում այրվում է տնակ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես C-220» մակնիշի 05 LU 273 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսի մեջ ( մոտ 7 մ.). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի մեկը տոն է բոլոր դպրոցականների համար: Միայն թե ոչ բոլորի համար է այն դառնում գեղեցիկ հիշողություն:
Հուլիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 11.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված Էմմա Խլխաթյանը (1934 թ. ծնված) ժամը 20.15-ին հիվանդանոցում մահացել է:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը դեռևս լարված է. ցուցարարները դեռևս փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու փակել փողոցը, սակայն դա նրանց չի հաջողվում:
ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունիում մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանական բաժանմունք կհրավիրեն տղայի ծնողներին՝ պարզելու՝ տղան չափահա՞ս է, թե՞ անչափահաս:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ քիչ հետո ազատ կարձակվեն բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: