Հալեպում հրթիռակոծվել է Սբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

Հալեպի վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 13-ին արձակված հրթիռի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, սակայն եկեղեցու կառույցը չի վնասվել, կոտրվել են մի քանի փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:

Բարեբախտաբար, վնաս չի կրել նաև եկեղեցուն կից Կրթասիրաց Սբ Չեմպարճյան վարժարանը:

Տեսանյութեր

Լրահոս