
Չինաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 237-ի

Չինաստանում 237 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 14-ին հաղորդել են տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի արտակարգ շտաբի ներկայացուցիչները, եւս 93 բնակիչ համարվում է անհայտ կորած:
Իշխանությունների հրապարակած տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 60,8 միլիոն մարդ: Աղետից ուղղակի տնտեսական վնասը հասել է 146,98 միլիարդ յուանի (շուրջ 21,99 միլիարդ դոլարի):
Չինաստանի տարբեր շրջաններում սաստիկ անձրեւները շարունակվում են հունիսի վերջից: Առատ տեղումներն առջացրել են հեղեղումներ, ինչպես նաեւ սելավահոսքեր եւ սողանքներ: Առանձնապես ծանր իրավիճակ է առաջացել Յանցզի գետի ավազանի մի շարք տարածաշրջաններում: Իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ տարերային աղետներից տուժել են երկրի ավելի ն 1,5 հազար գավառներ:
Չինաստանի կառավարությունն արդեն 560 միլիոն յուան (շուրջ 83,7 միլիոն դոլար) է տրամադրել հեղեղումներից տուժածների օգնության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: