«Մենք բոլորս հանցագործներ ենք». Թվիթերի օգտատերերը ոչնչացրել են Լիոնել Մեսսիի աջակցության կամպանիան
#WeAreAllLeoMessi հեշթեգը ոչ մեկին դուր չի եկել:
«Բարսելոնան» անցած շաբաթ արգենտինացու աջակցելու կամպանիա էր սկսել՝ առաջարկելով օգտատերերին սոցցանցերում պտտեցնել և տարածել «Մենք բոլորս Լիոնել Մեսսի ենք» հեշթեգը: Կատալոնացիները ենթադրել են, որ երկրպագուները կաջակցեն հարձակվողին, ով հարկերը չվճարելու համար իսպանական դատարանի կողմից դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:
Օգտատերեր իմեծ մասը քննադատել է «Բարսելոնայի» նախաձեռնությունը: Շատերն առաջարկել են իրենց հեշթեգները.
«Մենք վճարում ենք հարկերը»:
«Մենք բոլորս Լիոնել Մեսսին չենք»:
«Պատմության մեջ վատագույն հեշթեգ»:
«Մենք բոլոր Լիոնել Մեսսին ենք. խնդրում ենք, աջակցեք մեր աշխատակցին, ով չի վճարել հարկրեը: Ծաղրածուներ»:
«Մենք բոլոր հանցագորներ ենք: Մենք բոլորս Լիոնել Մեսսին ենք»:
«Մի անգամ ես եղբորիցս 10 ֆունտ գողացա, երբ նա դրամապանակը թողել էր սենյակում. Մենք բոլորս Լիոնել Մեսսին ենք»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը