Բաժիններ՝

Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում 

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ» ազգային պարկի 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին:

Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներում հրշեջների և «Արևիկ» ազգային պարկի 3 աշխատակիցների ուժերով ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին, ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ:

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ» ազգային պարկի 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին:

Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հրշեջների և «Արևիկ» ազգային պարկի 3 աշխատակիցների ուժերով ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին, ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս